Բաժիններ՝

Սահմանագոտուց քոչում են

Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն  գյուղից  արտագաղթը շարունակվում է: 1985-1987թվականներին Վազաշենի միջնակարգ դպրոցն ուներ 370 աշակերտ:

Այս ուսումնական տարում  Վազաշենի դպրոցում սովորել  է 85 աշակերտ:

Դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանն ասել է, որ  այս տարի կրթօջախն ունեցել է  9 շրջանավարտ: Աշնանը գյուղի դպրոցի առաջին դասարան կհաճախի 2 կամ 3 երեխա: Դպրոցի տնօրենը՝  հարցին, թե ինչո՞ւ  է նվազում դպրոցի աշակերտների քանակը:    Ս. Խաչատրյանն  ասել է. «Քոչում են Ռուսաստան»:

Որո՞նք են Վազաշենից արտագաղթի պատճառները:  Վազաշենում մարդկանց կյանքը, կենցաղը  ծանր է, որին գումարվում է ադրբեջանական գնդակոծությունների վտանգը: Հայաստանի կառավարությունը  բավարար աջակցություն չի ցուցաբերում սահմանագոտում ապրող վազաշենցիներին: 2013թ. Վազաշենում աֆրիկյան ժանտախտից սատկեց 180 խոզ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս