Բաժիններ՝

Սասունիկ գյուղի մոտ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած

Հունիսի 6-ին, ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահարտված հանգամանքներում Աշտարակ- Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Վոլկսվագեն» մակնիշի 34MZ034 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Պ. ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Հրշեջ-փրկարարները Ս.Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ. որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս