Բաժիններ՝

Ավտովթար Նորատուս գյուղում. տուժածի վիճակը ծանր է

Հունիսի 6-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մոսկվիչ» մակնիշի 31 LL 732 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Ն., ծնվ.1961թ) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղափոխվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրժեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս