2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:
Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարել է, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:
Վարչախմբի նման գործելաոճը վաղ թե ուշ բերելու է համարժեք պատասխանի, որի հետևանքները, ցավոք, կրելու ենք ազգովի:
Ցուցարարների նպատակը ո՞րն էր, որ Սերժ Սարգսյանը նրանց լսի՞, դրա համա՞ր էին նրանք գնացել Բաղրամյան փողոց: Նախագահը հրաժարվո՞ւմ էր նրանց լսել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին: «Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադարի խոսեցինք, լա՞վ […]
Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ ինքը խոսում է այն ժամանակ, երբ դրա պահանջը կա. «Հիմա դրա պահանջը չեմ տեսնում, քանի որ սա իմ խրամատը կամ դաշտը չէ: Ամեն ինչի իրավունք ունեն, բայց օրինականության դաշտում: Աստված մի արասցե, որ լինի արյունահեղություն: Իսկ, ահա, ժողովրդի դժգոհությունը հասկանալի է եւ ընդունելի»»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ադմինիստրացիան առաջարկել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերադառնալ Կիև ու իր անմեղությունը ապացուցել դատարանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ, բայց այդ մղումներից զատ, բայց Դուք անուններ տվեցիք, հարևան հանրապետություններից թափառում են ոմանցից նրանք»,- tert.am-ի փոխանցմամբ ասել է Հ. Պողոսյանը:
Այսօր առավոտյան Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարներին զգուշացրեց, որ ոստիկանությունը մինչև կհամբերի մինչև ժամը 10.00-ը, իսկ հետո կդիմի գործողությունների:
Որոշ մարդկանց մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ իրեն հետևում են, իսկ հեռախոսը՝ գաղտնալսում: Ցավոք սրտի, ժամանակակից աշխարհում սա իրոք կարող է տեղի ունենալ: Հանցագործները պատրաստ են ամեն ինչի:
«Ռուսաստանը խաղացող է, որն ունի հզոր ազդեցություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ։ Եթե Ռուսաստանը որոշի, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի, այն կկարգավորվի»։
Հիշեցնենք, որ մինչ այդ ցուցարաները տարբեր վանկարկումներով պահանջում էին, որ նախարարը հեռանա իրենց մոտից: Բազմաթիվ կոչերից հետո՝ ԿԳ նախարարը հեռացավ ցուցարարների մոտից:
Բաղրամյան պողոտայում ակտիվիստները սկեցին պահանջել, որ Հանրապետական կուսակցության պատգամավորները հեռանան նստացույցի վայրից:
ԱԺ մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ այս պահին մտավորականները, հոգևորականները, փաստաբանները, լրագրողները, քաղաքական գործիչները կենդանի պատ են կառուցում Ոստիկանության և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների միջև:
Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից. որոշ պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ միացել են ցուցարարներին:
«Մեր կենդանի պատը պետք է մնա այստեղ, քանի դեռ կա որևէ բռնության վտանգ՝ այսինքն՝ ամբողջ գիշեր: Բոլոր այս կատեգորիայի մարդկանց կոչ ենք անում գալ և միանալ այս պատին, որպեսզի բացառենք բռնությունը»:
«Սխալների համար ամոթ չէ ներողություն խնդրելը»,-այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
ԱԺ մի խումբ ներկա և նախկին պատգամավորներ, դերասաններ, մտավորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, փաստաբաններ, լրագրողներ հավաքվել են Ազատության հրապարակում ոստիկանների և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների միջև բռնությունը կանխարգելելու նպատակով:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք պահանջում են, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղիղ եթերով հանդես գա:
Ի տարբերություն նախորդ օրերի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման այսօրվա բողոքի ակցիա-երթին սկսեցին մասնակցել նաև շոու-բիզնեսի ոլորտի որոշ ներկայացուցիչներ:
Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն ուշադիր հետևում է երևանյան իրադարձություններին:
Ըստ Վյաչեսլավ Կոլոսկովի հաղորդած ինֆորմացիայի, Ֆաբիո Կապելոն կզբաղեցնի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը մինչև հունիսի 24-ը:
«Ամերիկացի ընկերների առաջին նախազգուշացումը Երևանին»,-այսպես է իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունը ռուսաստանցի հեղինակավոր փորձագետ Վիտալի Տրետյակովը:
Բրիտանացի ռոք երգիչ ու դերասան Դևիդ Բոուին օգտահաշիվ է բացել Instagram-ում @davidbowie նիկով, հայտնել է սոցցանցի մամլո ծառայությունը:
Eurosport.ru-ն նշում է հունիսի 22-ի տրանսֆերային շուկայի ամենակարևոր նորությունները:
«ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, հոգեւորականներ. այսօր ժամը 00.45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Հովհաննես Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ կառուցված գազատարները գործող գազատարներին ներմիացնելու նպատակով գազի անջատումներ կլինեն:
Քիմ Քարդաշյանի ամուսինն ու քույրը՝ Քենդալ Ջենները, լուսանկարվել են հայտնի Vogue ամսագրի ճապոնական վարկածի համար, հայտնում է korrespondent.net-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի փող. 8-րդ շենքի և Սոսեի 2-րդ նրբանցքի առանձնատների ջրամատակարարումը: