Արմեն Աշոտյանը ևս փորձում է միանալ կենդանի պատին. Ցուցարարները պահանջում են հեռանալ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս Բաղրամյանի պողոտայում է: Ի պատասխան լրագրողների հարցերի, թե ինչն է նրան բերել Բաղրամյանի պողոտա, Աշոտյանն ասաց, որ նախորդ գիշերը քնել է, արթանացել է ու տեսել, որ իր քաղաքում ինչ-որ բան է պատահել:

Սակայն քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ակտիվիստները սկսեցին պահանջել, որ Հանրապետական կուսակցության պատգամավորները հեռանան նստացույցի վայրից: Նրանք հատկապես վրդովվել են Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այստեղ գտնվելուց:

Ցուցարարները հարցադրումներով են հանդես գալիս, թե ինչու պետք է իրենց շարքերում ՀՀԿ-ական հայտնվի: Նրանք միահամուռ սկսեցին պահանջել, որպեսզի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հեռանա Բաղրամյանի պողոտայից` վանկարկելով «Աշոտյան հե-ռա-ցիր », ապա նաև «Աշոտյան ս….»: Արմեն Աշոտյանն այս պահին հրաժարվում է հարցազրույցներ տալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930