Չեխը «Արսենալում» է, Մանջուկիչը «Յուվենթուսում» և երկուշաբթի օրվա ևս 3 տրասֆերային նորություններ
Eurosport.ru-ն նշում է հունիսի 22-ի տրանսֆերային շուկայի ամենակարևոր նորությունները:
«Չելսին» Չեխին վաճառեց «Արսենալին»:
Ժոզե Մոուրինիոն չէր ցանկանում վաճառել դարպասապահին մրցակցին, այն էլ նույն քաղաքից, բայց «Արսենալ» տեղափոխվելը ձեռնտու եղավ և Չեխի համար, և «Չելսիի», քանի որ Աբրամովիչը գրպանը դրեց 11 մլն եվրո, իսկ դարպասապահը ստացավ անհրաժեշտ խաղային ժամանակ:
Մանջուկիչը ուղևորվեց «Յուվենթուս»:
Մադրիդից հեռանալուց 1 օր հետո Մանջուկիչը Իտալիայի չեմպիոնների գրասենյակում ստորագրեց 4-ամյա պայմանագիր:
«Յուվենթուս» Մանջուկիչի համար վճարեց 19 մլն եվրո, իսկ վերջինց 1 մրցաշրջանի համար կստանա 3,5 մլն երվո աշխատավարձ:
«Ատլետիկոն» հավաքագրում է հարձակվողներին:
Դիեգո Սիմեոնեից երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի նա գտնի փոխարինող Մարիո Մանջուկիչին: Կիրակի օրը մարզիչը գովաբանեց «Վիլյառեալի» հարձակվող Լուսիանո Վիետտոին, իսկ երկուշաբթի արդեն պարզ դարձավ, որ տրանսֆերի հարցը լուծված է: «Ատլետիկո» տեղափոխվելու ևս մեկ թեկնածու է դարձել Ջեքսոն Մարտինեսը:
«Մանչեսթեր Յունայթեդ»:
Երկուշաբթի օրվա տրանսֆերային յուրաքանչյուր 3-րդ նորությունը կապված էր Լուի Վան Գալի թիմի հետ:
Այս տարի հոլանդացի մարզչին տրամադրվել է 150 մլն երվո` տարնսֆերների համար և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության ցուցակում են հայտնվել Սերխիո Ռամոսը, Բաստիան Շվայնշտայգերը, Բուատենգը և Վիտսելը: Միակ խաղացողը, ով կվաճառվի «Մանչեսթեր Յունայթեդից» դա Վան Պերսին է:
Կոնդոգբիան կփոխարինի Մոնակոն Միլանի հետ:
Ամառվա ամենահզոր տրանսֆերը դա Կոնդոգբիայի տեղափոխությունն է «Մոնակոյից» «Ինտեր»: Ֆուտբոլիսիտի հետ պայմանգիր է ստորագրվել մինչև 2020 թ., որի համաձայն վերջինս տարեկան կստանա 4,5 մլն եվրո աշխատավարձ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը