Բաժիններ՝

Կիևը Յանուկովիչին առաջարկել է դատարանում ապացուցել անմեղությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ադմինիստրացիան առաջարկել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերադառնալ Կիև ու իր անմեղությունը ապացուցել դատարանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Եթե Յանուկովիչը կարծում է, թե ինքն անմեղ է, ապա կարող վերադառնալ Ուկրաինա ու դա ապացուցել դատարանում»,-ասված է Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի մամլո ծառայության հաղորդագրության մեջ

Այդպես է Պորոշենկոյի շրջապատն արձագանքել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի BBC-ին տված հարցազրույցին, որտեղ վերջինս 2014թ. փետրվարյան իրադարձությունների պատասխանատվությունը դրել էր «արմատականների վրա, որոնք որոշել էին գրավել իշխանությունը»:

«Յանուկովիչը երբեք չի կասեցրել ուժայիններին Եվրամայդանի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակումներից»,-հավելել են Պորոշենկոյի ադմինիստրացիայից:
BBC-ին տված հարցազրույցում Յանուկովիչը հայտարարել էր, թե ինքը ամեն կերպ փորձել է խուսափել բռնություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930