Բաժիններ՝

«Նիկիտա Սիմոնյանը չորեքշաբթի կհայտնի Ֆաբիո Կապելոյի հեռացման մասին».Վյաչեսլավ Կոլոսկով

Ըստ Վյաչեսլավ Կոլոսկովի հաղորդած ինֆորմացիայի, Ֆաբիո Կապելոն կզբաղեցնի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը մինչև հունիսի 24-ը:

«Կապելոյին պաշտոնից հեռացնելու որոշումը միանձնյա պետք է ընդունի Նիկիտա Սիմոնյանը,- ասել է Կոլոսկովը «Սպորտ FM»-ի եթերում.- Այդ բանն անելու համար ուրիշ մեկը չկա:

Ռուսաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը պայմանգիր է ստորգարել, բայց հիմա նա չկա, և հիմա նրա գործերը կատարում է առաջին փոխնախագահ Սիմոնյանը: Նա էլ հենց պետք է հայտարարի Կապելոյի պայմանագրի դադարեցման մասին:
Կապելոյին հեռացնելու այլընտրանք այսօր գոյություն չունի: 3 օր առաջ հայտարարվել էր, որ հարցը լուծված է:

Վաղը կհրապարակվի Նիկիտա Պավլովիչի տեխնիկական հաղորդագրությունն այն մասին, որ պայմանագրի դադարեցման որոշումն ընդունված է: Եվ նա նաև կհայտարարի, թե ինչպիս պայմաններում դա կարվի»:

Անցյալ շաբաթ` երեքշաթի օրը, Ռուսաստանի Դաշնության Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ Ֆաբիո Կապելոյի հեռացման թեման քննարկվում է և արդեն կան ընդունված որոշումներ:
Վյաչեսլավ Կոլոսկովը եղել է Ռուսաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ 1992-2005 թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս