Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն նոյեմբերին
Այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
Նա հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային հարցեր:
«Միևնույն ժամանակ, քննարկման թեմա կդառնան երեք երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման ուղիները»,- հայտնել է վրացի դիվանագետը: