Թուրք ոստիկանների ու քրդերի հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շիրնակ նահանգի Սիլոպի քաղաքում թուրք ոստիկանների ու քրդերի միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է 2 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան, ևս 9 մարդ ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Dogan գործակալությունը:

Իրավապահները կրակի տակ էին հայտնվել, երբ ժամանել էին քաղաք՝ լցնելու պաշտպանական խրամատները, որ փորել էին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) երիտասարդական թևի անդամները:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, քաղաքում շարունակվում են զինված բախումները:

Տեսանյութեր

Լրահոս