
Հիլարի Քլինթոնը սելֆի է արել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հետ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը լուսանկարվել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ:
Լուսանկարն իր Instagram-ում հրապարակել է Քիմ Քարդաշյանը:
«Ես ստացա իմ սելֆին: Ես իրականում պաշտում եմ նրա ելույթներն ու մեր երկրի՝ նրա նպատակները»,- գրել է Քիմը նկարի մեկնաբանությունում:
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հայտարարել էր այն մասին, որ աջակցում է Հիլարի Քլինթոնի՝ ԱՄՆ առաջին կին նախագահ դառնալու ձգտմանը: