Բաժիններ՝

Օբաման կոչ է արել ամերիկացիներին աջակցել Իրանի հետ համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին աջակցել Իրանի հետ միջուկային ծրագրին, քանի որ, ըստ նրա, դա լավագույն միջոցն Թեհրանին թույլ չտալ ստանալ միջուկային զենք:

Ամերիկացի որոշ օրենսդիրներ նախկինի պես կասկածանքով են վերաբերվում համաձայնագրին ու խոստանում են թեժ քննարկումներ մինչև Կոնգրեսում քվեարկությունը, հայտնում է «Գոլոս Ամերիկին»:

Օբամայի խոսքով՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը դրական կազդի ԱՄՆ անվտանգության վրա, քանի որ մանրակրկիտ տեսչական ստուգումները գրեթե անհնար կդարձնեն Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատժամիջոցների չեղյալ հայտարարումը չի վերածի Իրանին տարածաշրջանում գերիշխող ուժի:

«Նրանց ավանդական սպառազինությունների պոտենցյալը երբեք չի համեմատվի իսրայելականների հետ, իսկ մեր հավատարմությունը՝ Իսրայելին որակյալ ռազմական սպառազինության մատակարարման հարցում, կծառայի որպես հավելյալ երաշխիք»,- ասել է Օբաման:

Օբաման ասել է, որ եթե համաձայնագիրը ձախողվի, Իրանը կկարողանա շատ արագ ստեղծել միջուկային զենք, ինչը Մերձավոր արևելքում նոր պատերազմի պատճառ կդառնա:
Սակայն որոշ ամենրիկացի օրենսդիրներ նախկինի պես կասկածով են վերաբերվում Իրանի հետ ցանկացած համաձայնագրի կնքմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս