Նիժնի Նովգորոդում հոր կողմից իր 6 երեխաների սպանության փաստով կալանավորվել են ոստիկաններ
Նիժնի Նովգորոդում տղամարդու կողմից իր 6 երեխաների, հղի կնոջ ու մոր սպանության փաստով կալանավորվել է շրջանային ոստիկանության բաժանմունքի երրորդ ոստիկանը, հայտնել է Քննչական կոմիտեն:
Խոսքը Նիժնի Նովգորոդի ոստիկանության թաղային Վլադիմիր Ֆիլիմոնովի մասին է, որը կասկածվում է երեխաների անվտանգությունը պաշտպանելու նպատակով միջոցառումներ չձեռնարկելու մեջ:
Այսօր քննիչները քրեական գործ են հարուցել նաև Նիժնի Նովգորոդի ոստիկանության շրջանային բաժանմունքի պետի տեղակալ Իգոր Շորինի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովի կողմից իր ընտանիքի նկատմամբ հաշվեհարդարի մասին հայտնի էր դարձել օգոստոսի 4-ին:
Նրա երեխաները հունիսի 25-ից դադարել էին գնալ մանկապարտեզ, ու մանկապատեզի աշխատակիցները դիմել էին իրավապահ մարմիններին: Ոստիկանները երեկ տանը հայտնաբերել էին 6 երեխաների ու նրանց մոր մասնատված մարմինները:
Մարմինները փաթաթված էին եղել պոլիէթիլենային պարկերում:
Ոստիկանությունը տղամարդուն ձերբակալել է երեկ Կովրով քաղաքում: Վերջինս դանակով զինված էր եղել, ու ոստիկանները կիրառել էին իրենց մոտ գտնվող տաբելային զենքը, ինչի հետևանքով նա որովայնի շրջանում վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Տղամարդը տառապում է շիզոֆրենիայով։