Ադրբեջանը պլանավորում է ապասառեցնել իրանական ակտիվները

Ադրբեջանի իշխանությունները պլանավորում են բացել մատչումը երկրում գտնվող իրանական 120 մլն դոլարի ակտիվներին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝  հղում կատարելով Իրանա-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Մեհդի Մոհտաշամին:

«Թեհրանում ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը երկու երկրները համաձայնության են եկել ապասառեցնել 500 մլն դոլարի իրանական ակտիվների մի մասը, որը կուղղվի երկու երկրների միջև առևտրին»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան:

Նշվում է, որ Իրանն ավելի վաղ դիմել էր Ադրբեջանին ու երկրի Կենտրոնական բանկին՝ խնդրելով վերադարձնել ադրբեջանական հաշվեհամարներում պահվող իրանական ընկերությունների չօգտագործված ակտիվները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31