Բաժիններ՝

Լեռնային Ղարաբաղում չկան ո´չ տեսահսկման սարքեր, ո´չ հանցավորություն. Գերման Ստերլիգով

Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում հաստատված Գերման Ստերլիգովը, ով բավական ակտիվ է «ՎԿոնտակտե» սոցցանցում, հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին:

Վերջինս իր զարմանքն է հայտնում այն բանի առնչությամբ, որ Արցախում գտնվելու երկու ամսվա ընթացքում չի տեսել ոչ մի տեսահսկման սարք, ընդ որում, գողություն ու խուլիգանություն ընդհանրապես չկա:

«Տներն ու մեքենաները բաց են, երեխաները խաղում են որտեղ ասես և ուր ասես, ու ոչ ոք չի մտածում, որ նրանց կարող են առևանգել»,- գրել է Ստերլիգովը սոցցանցի իր էջում:

«Այստեղ անզեն աչքով տեսանելի է, որ իրականում ոչ մի փոխադարձ կապ չկա տեսախցիկների առկայության և հանցավորության մակարդակի միջև: Միլիոնավոր տեսախցիկներն անհրաժեշտություն են այլ նպատակի համար: Էհ, լավ է լինել չճանաչված հանրապետություն: Անհրաժեշտ չէ զօրուգիշեր հետևել ու գաղտնալսել սեփական բնակչությանը»,- գրել է Ստերլիգովը:

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքվին դուր չի գալիս, որ ինքը գովեստի խոսքեր է ասում Արցախի մասին: Ադ պատճառով իր նկատմամբ անգամ միջազգային հետախուզում է հայտարարվել:

«Ես եղել եմ Բաքվում կյանքում մեկ անգամ մեկ օրով: Դա բավական էր, որ ինձ թալանեին ու ու ես մնայի առանց գումարի ու իրերի: Ղարաբաղում գողություն ընդհանրապես չկա: Ու ի՞նչ եք դուք կարծում՝ որտե՞ղ է ամենից շատ ինձ դուր եկել»,- գրել է Ստերլիգովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս