
Մոսկվայում ավիավթարից զոհված հայերը ամուսիններ են ու նրանց զարմիկները. մանրամասներ. news.am

Մոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերը մի ընտանիքից են՝ Ակունք գյուղից, բայց նրանք մոտ 20 տարի է՝ Հայաստանում չեն ապրում: Գյուղապետ Հենրիկ Կնյազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մահացողներ Պարույր Մանուկյանն ու Լարիսա Մանուկյանը ամուսիններ են, իսկ Օֆելյա եւ Էրիկ Գլչյանները Պարույր Մանուկյանի քրոջ երեխաներն են:
Սկզբից ՌԴ է գնացել Պարույրի հայրը՝ Նորիկը, ով հետո տարել է նաեւ փեսային, նրանք այդպես ընտանիքներով ապրում են ՌԴ-ում, տղամարդիկ աշխատում են շինարարության մեջ: Գյուղապետն ասաց, որ Նորիկը երկու որդի եւ մեկ դուստր ունի, Պարույրը ամուսնացել է հենց ՌԴ–ում: Նրա կինը՝ Լարիսան, Վանաձորից է, սակայն ապրում էր ՌԴ-ում:
Մանուկյանների ընտանիքից այժմ Ակունք գյուղում է ապրում Նորիկ Մանուկյանի հայրը, մայրը մահացել է: Դեպքի մասին իմանալուց հետո ՌԴ է մեկնել մահացած երեխաների հորական պապը, ով նախկինում գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն էր: Զոհված երեխաների հորական տատը դեռ չգիտի դեպքի մասին, թեեւ արդեն իրենց տուն եկող, գնացող կա եւ հնարավոր է կռահած լինի:
Գյուղապետն ասաց, որ դեռ չգիտեն՝ դեպքը ինչպես է եղել, հստակ չէ նաեւ, թե որտեղ կհուղարկավորեն իրենց համագյուղացիներին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: