
Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39095169 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 300 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 180 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 120 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 458 726 232 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.8648 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.9289 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին