
Մահացել է ամուսինների սպանության մեջ մեղադրվող և ինքնասպանության փորձ կատարած տղամարդը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթունում ամուսինների սպանության գործով մեղադրվող 44-ամյա Տիգրան Մանուկյանը մահացել է:
Ինչպես տեղեկացնում է կայքը, Մանուկյանը գտնվում էր հիվանդանոցում, նրան մեղադրանք էր առաջադրվել` երկու կամ ավելի անձանց սպանության, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:
Նա Վրաստանի քաղաքացի էր, սակայն փաստացի բնակվում էր Երևանում և աշխատում որպես ավտոմեխանիկ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի