Դուբայում հայրը թույլատրել է իր աղջկան խեղդվել՝ արգելելով «անծանոթ» փրկարարներին մոտենալ վերջինիս
Ողբերգություն է տեղի ունեցել Դուբայի լողափին օգոտոսի 9-ին: Տղամարդը չի թույլատրել փրկարարներին օգնել իր խեղդվող աղջկան, քանի որ նրանք եղել են «անծանոթներ», ում հպումները «կպատվազրկեին» աղջկան:
«Ես շոկի մեջ եմ, ինչպես և շատերը, ովքեր ներգրավված էին տեղի ունեցածում»,- Emirates 24|7-ի հետ զրույցում հայտարարել է Դուբայում մարդկանց փրկության ու որոնողական ոստիկանության ծառայության ներկայացուցիչ Ահմեդ Բուրկիբան:
Նրա խոսքով՝ Ասիայից ժամանած մի տղամարդ լողափ է եկել կնոջ ու երեխաների հետ, վերջիններս լավ ժամանակ են անցկացրել, երեխաները սկսել են լողալ ու անսպասելիորեն նրա 20-ամյա դուստրը սկսել է խեղդվել ու օգնություն կանչել:
Այդ պահին լողափին գտնվող փրկարարները նետվել են աղջկան փրկելու, սակայն հայրը կանգնել է նրանց ճանապարհին:
«Նրա կարծիքով՝ եթե տղամարդիկ ձեռք տային իր դստերը, նա կպատվազրկվեր: Հոր գործողությունները աղջկա կյանքն արժեցան»,- պատմել է ոստիկանը:
Բուրկիբայի խոսքով՝ գլխավոր պատճառը, որի համաձայն՝ հայրը չէր թույլատրել մոտենալ խեղդվող աղջկան, եղել է այն, որ փրկարաները եղել են «անծանոթներ»:
«Նրա հայրը բարձրահասակ, առողջ տղամարդ էր: Նա կառչել էր տղաներին՝ խանգարելով շարժվել, կռիվ էր արել: Նա ասել է, որ նախընտրում է իր դստերը մահացած տեսնել, քան անծանոթի կողմից փրկված»,- ասել է նա:
Ներկայում մահացած աղջկա հայրը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել: