Բաժիններ՝

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան արժանացել է հեղինակավոր HRW մրցանակին

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով արդեն 7 ամիս գտնվում է Ադրբեջանի բանտերից մեկում, դարձել է իրավապաշտպան ոլորտում հեղինակավոր՝ Էլիսոն դե Ֆորժի անվան հեղինակավոր մրցանակի դափնեկիր:

Հայտարարության համաձայն, որը տարածել է իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը, մրցանակն շնորհում է նրանց, ովքեր «համարձակորեն պայքարում են մարդու իրավունքների համար, հաճախ՝ վտանգավոր իրավիճակներում»:

Մրցանակներ են ստացել նաև մալայզիացի ակտիվիստ Նիշա Այուբը, ով հանդես է գալիս ի պաշտպանություն տրանսգենդերների ու լրագրող ու իրավապաշտպան Յարա Բադերը, ով պայքարում է լրագրության ազատության համար Սիրիայում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Իսմայիլովայի նկատմամբ հուլիսին սկսվել է դատական գործընթաց:

Հիշեցնենք, որ լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից վերադառնալիս:

Նրան Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Ադրբեջանի ՔՕ 179.3.2 հոդվածի (առանձնապես խոշոր չափերի դրամական յուրացում), 192.2.2 (անօրինական գործարարություն), 213.1 (հարկերից խուսափել) ու 308.2 (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հոդվածների հատկանիշներով:

Նշենք, որ Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս