
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկը կալանավորվել է սպանության մեղադրանքով

Սիրիայի Լաթաքիա քաղաքում կալանքի տակ է վերցվել երկրի նախագահ Բաշար Ասադի զարմիկը՝ Սուլեյման Հիլյալ Ասադը: Նա մեղադրվում է սիրիական բանակի գնդապետի սպանության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել օգոտոսի 6-ին՝ Լաթաքիայի կենտրոնում:
Սուլեյման Ասադի հայրը Սիրիայի նախագահի զարմիկն էր՝ բրիգադային գեներալ Հիլյալ Ասադը, ով ղեկավարում էր Լաթաքիայի ազգային պաշտպանության ուժերը:
Նա 2014 թվականին սպանվել էր հայկական Քեսաբի վրա բանդիտական խմբավորումների հարձակման ժամանակ:
«Ալ-Վաթան» թերթի տեղեկություններով՝ Ասադի զարմիկը բանակային սպա Հասան աշ-Շեյխին գնդակահարել է ճանապարհային միջադեպի ժամանակ:
Դրանից հետո քաղաքում տեղացիները սկսել էին բողոքի ցույցեր անցկացնել՝ պահանջելով պատժել մարդասպանին:
Կատարվածը հետաքննելու համար ստեղծվել է արտակարգ հանձնաժողով:
Ինչպես հայտնում է TASS-ը, Սիրիայի նախագահը անձամբ է խոստացել սպանված զինվորականի այրուն, որ կպատժի մեղավորին: