Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Կինը, որը ծնվել է կենդանակերպի այս նշանի տակ, իսկական արքայադուստր է:
Հազի դեմ բուժում սկսելիս՝ նախևառաջ մտածեք՝ արդյո՞ք այն դեղամիջոցները, որոնք գնում եք, կօգնեն ձեզ, թե՞ կվնասեն: Շատ դեղամիջոցների բաղադրությունների մեջ է մտնում դեքսամոտորֆանը, որը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա: Ծնողները պետք է զգույշ լինեն, քանի որ երեխաների 10%-ը չունի անհրաժեշտ էնզիմները, որոնք օգնում են մարսել դեքսամոտորֆանը, ինչը կարող է հանգեցնել վատ հետևանքների:
Սրբապատկերը կամ խաչը մեզ Աստծու մասին են հիշեցնում:
Ոսկե կանոն է՝ ով հրավիրել է, նա էլ վճարում է: Իսկ եթե նախապես ճաշել չեք որոշել և միանգամից եք որոշում գնալ ռեստորան, ապա նախապես պետք է զգուշացնել մատուցողին կիսվող հաշվի մասին: Սա կօգնի երկար ժամանակ հաշվարկների վրա չծախսել:
«Երբ վերլուծում ենք, ստացվում է, ա՛յ մարդ, այդ ռազմական ուսումնարանում բա ոչ մի կարգ ու կարգապահություն չի՞ եղել, այս ի՞նչ է այնտեղ կատարվել՝ ամեն օր մարդ են ծեծե՞լ, մարդ են խփե՞լ, այս ի՞նչ աննորմալություններ են այնտեղ եղել, գողական օրենքնե՞ր են աշխատել»,- ասում է Հովիկ Արսենյանը:
Վերջին տարիներին բյուջետային քննարկումների նկատմամբ համարյա կատարելության ձգտող անտարբերություն է տիրում: Հասարակությանն ու լրատվամիջոցներին կառավարությունում ընթացող քննարկումները չեն հետաքրքրում: Մի փոքր այլ է խորհրդարանական քննարկումների պարագան:
Անդրեա Բոչելլիի ու Արիանա Գրանդեի նոր տեսահոլովակը. E Più Ti Penso
Մենք մեր տեսակով կարծրատիպեր քանդող ենք, մենք միշտ գնացել ենք այն ճանապարհով, որը հեռուստադիտողին, այս պարագայում՝ կինոդիտողին հետաքրքիր լինի: Եթե մարդիկ սովոր են տվյալ դերասանին միօրինակ կերպարներում տեսնել, մենք փորձել ենք ներկայացնել նրան այլ կողմով, օրինակ «Սուպեր մամա»-ում Լեւոն Հարությունյանին այնպես էինք փոխել, որ մարդիկ անգամ չգիտեին, թե նա ով է:
Հեղինակներն առաջարկում էին «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով
Մատաղն ընծա է Աստծուն, փրկության հույս է, ողորմություն: Մատաղը երախտագիտության արտահայտություն է առ Աստված, մարդուն հիվանդությունից և այլ փորձանքներից զերծ պահելու համար: Մատաղը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, որպես կերակուր կարիքավորների համար: Մատաղը չի կարելի խնջույքի վերածել: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` «մատաղ նշանակում է մատուցել աղ»:
«Այն, թե որ քաղաքական ուժն է սկսել բարեփոխումները, միգուցե դա էլ է մեծ խնդիր: Քաղաքական ուժերը մասնակցելով ընտրություններին՝ պետք է հարգեն հենց իրենց նախընտրական ծրագրերը, որ դա ուղղակի չի գրվել նրա համար, որ ուրիշները չեն գրել, այլ դրան իրենք հավատում են ու տանում են առաջ: Իսկ այն քաղաքական ուժը, որը չէր գրել այս բարեփոխումները, սկսել է դա անել, որը իմ համար զարմանալի է, ու ես չեմ դադարելու դրա մասին կրկնել՝ ասելով, որ այսօրվա տեքստն իսկապես համապատասխանում է իմ անձնական ցանկություններին, բայց դրա հետ միասին՝ չունեմ վստահություն և հավատ այն քաղաքական ուժի հանդեպ, որը նախաձեռնել է այդ փոփոխությունը»,- նշեց Թ. Պողոսյանը:
Ինչպես տեղեկացնում է Vesti.Az պորտալը, Ռուսաստանի Սոցիալական արդարության կուսակցության ղեկավար, ռուսական մասոնական օթյակի ղեկավար, ռուսական օթյակի մեծ մագիստրոս Անդրեյ Բոգդանովն այս տարվա հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ:
Իտալական Cerruti 1881 ընկերության նոր կրեատիվ տնօրեն է դարձել հայազգի Ջեյսոն Բասմաջյանը (Jason Basmajian), հաղորդում է The Telegraph-ը:
Հոկտեմբերի 1-12-ը հանրապետությունում ճանապարհատրանսպորտային 5 պատահար է գրանցվել, որի հետեւանքով մի քանի հոգի մարմնական վնասվածներ են ստացել։
Այսօր ՀՀ Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
«Մեր տնտեսությունում ամենաբացասականը կենտրոնացումն է։ Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները, որոնք արդեն վաղուց ունեն նաև քաղաքական իշխանություն, արդեն մաս են կազմում երկրի պետական կառավարման համակարգի։ Եթե մենք այսօր ունենք ՀՀ նախագահ, և ինչ-որ առումով նա կարող է հանդիսանալ զսպող ուժ, ապա կառավարման համակարգի լղոզման արդյունքում, երբ թուլանում են բոլոր ինստիտուտները, նրանց զսպելը կլինի էլ ավելի դժվար»:
«Յուվենթուսի» պաշտպան Պատրիս Էվրան պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» իր հեռանալու մասին:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ այն կտա դրական արդյունքներ:
Սարագոսայում (Իսպանիա) ցուլը եղջյուրներով պատառոտել է կորիդայի այցելուներից մեկի շալվարն ու ներքնազգեստը, հայտնում է The Mirror-ը:
16-ամյա անգլիացի մի աղջկա մոտ վերջերս արտասովոր ցավերից, գլխացավերից հետո միզուղիների բորբոքում էին հայտնաբերել: Նրան նշանակել էին հակաբիոտիկներ և տնային բուժում, սակայն դրանից նրա առողջական վիճակը չէր լավացել:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր հիմնադրման 70-ամյակը, որի շրջանակում այսօր տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ:
«Այսօր ոչ միայն եվրոպացիների, այլև ռուսների հետ պետք է աշխատել ու բացատրել, որ, ի վերջո, եթե ՌԴ-ն նույնիսկ դեմ է համաձայնագրին, ապա պետք է ՀՀ-ին աջակցի տնտեսապես, քանի որ, ստացվում է, որ ԵՏՄ-ում մենք պարտավորություններ ենք ստանձնում, բայց դրա դիմաց ոչինչ չենք ստանում։ Մենք ազատորեն կարող ենք և պետք է պահանջներ ներկայացնենք, որպեսզի վերջում նրանց արձագանքն այս համաձայնագրին անսպասելի չլինի»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու, կրելու դեպքի առթիվ:
Ինչպես հաստատում է Canal+-ը, այս ամառ հարձակվող Անտոնի Մարտիալի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարող ակումբը եղել է «Չելսին»: Ավելի վաղ «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը հայտնել էր, որ երիտասարդ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդը», ընդ որում, 1 թիմ ավելի շատ գումար է առաջարկել ֆրանսիական ակումբին, քան մանկունյանցիները:
Վարչապետի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Գարիկը պրոֆեսիոնալ դերասան է, ով կերպարի ճիշտ ներկայացման համար պատրաստ եղավ ներկել մազերն ու հոնքերը, ավելին՝ ոչ միայն ներկել, այլեւ ենթարկվել շատ ցավոտ մի պրոցեդուրայի, որով արհեստական կերպով արագարեն աճեցվել է նրա մազերը: Քանի որ Գարիկի մազերը իրականում շատ կարճ էին, ստիպված եղանք այսպես ասած վիրահատական միջոցի դիմել եւ արհեստական կերպով աճեցնել եւ խտացնել նրա մազերը:
Ամուսինների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք անհամբերությամբ են սպասում իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Երեխան պետք է ծնվի 2016 թվականի ապրիլին:
Շատ ժամանակ չի անցել, ընդամենը 2 տարի։ Բայց այս 2 տարվա մեջ հասցրեցինք մոռանալ թե՛ Եվրամիությանը, թե՛ Ասոցացման համաձայնագիրն ու տնտեսական բաղադրիչը։