Հազի դեմ տնական միջոց, ավելի հզոր, քան հազի օշարակներն ու դեղամիջոցները
Հազի դեմ բուժում սկսելիս՝ նախևառաջ մտածեք՝ արդյո՞ք այն դեղամիջոցները, որոնք գնում եք, կօգնեն ձեզ, թե՞ կվնասեն: Շատ դեղամիջոցների բաղադրությունների մեջ է մտնում դեքսամոտորֆանը, որը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա: Ծնողները պետք է զգույշ լինեն, քանի որ երեխաների 10%-ը չունի անհրաժեշտ էնզիմները, որոնք օգնում են մարսել դեքսամոտորֆանը, ինչը կարող է հանգեցնել վատ հետևանքների:
ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վարչության տվյալների համաձայն՝ 2 տարեկանից փոքր երեխաներին չի թույլատրվում տալ նման դեղամիջոցներ:
Այնպես որ, հաջորդ անգամ դեղամիջոց ձեռք բերելիս՝ մտածեք դրա վտանգավոր ազդեցության մասին:
Բարեբախտաբար, հազն ու մրսածությունը բուժելը ժողովրդական բժշկության համար խնդիր չի ներկայացնում, գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք արդյունավետ կերպով պայքարում են հազի և մրսածության դեմ:
Դրանցից մեկն այսօր ներկայացնում է livingtraditionally կայքը:
Այս բաղադրատոմսի բաղադրիչները պարզ են և հասանելի: Այս բաղադրիչները համադրելով՝ ստեղծվում է հզոր միջոց, որ պայքարում է հազի, խորխի և թոքերի բորբոքումների դեմ:
Բաղադրություն
- Կանաչ թեյի 1 փաթեթ(пакетик)
- Կես թ/գ կոճապղպեղի արմատ
- Կես թ/գ քրքում
- 1/3 ուրց
- 2թ/գ մեղր
- Կես կիտրոնի հյութ
Թեյի փաթեթն ու բույսերը մեծ բաժակի մեջ լցրեք, վրան եռացրած ջուր ավելացրեք: Թողեք համերը խառնվեն մի փոքր: Քամեք և հյութին ավելացրեք մեղրն ու կիտրոնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը