Աղջիկն օրական 3 բաժակ կանաչ թեյ էր խմում. Հետևանքը սարսափելի է եղել
16-ամյա անգլիացի մի աղջկա մոտ վերջերս արտասովոր ցավերից, գլխացավերից հետո միզուղիների բորբոքում էին հայտնաբերել: Նրան նշանակել էին հակաբիոտիկներ և տնային բուժում, սակայն դրանից նրա առողջական վիճակը չէր լավացել:
healthyfoodhouse.com-ի փոխանցմամբ՝ 2 չափաբաժնից հետո նրա վիճակն ավելի էր վատացել. նրա մոտ դեղնախտ էին հայտնաբերել:
Այս ամենը ստիպեց բժիշկներին ավելի մանրակրիտ մոտենալ այս հարցին և պարզել հիվանդանալու պատճառները: Պարզվեց, որ աղջիկը քաշ գցելու համար չինական կանաչ թեյ էր խմում: Նա այն ձեռք էր բերել համացանցով, սակայն, քանի որ թեյի ցուցումներն ամբողջովին չինարեն էին, չի կարողացել կարդալ, և սկսել էր օրական 3 բաժակ խմել:
Այն, ինչ հետո պարզեցին բժիշկները` սարսափելի էր: Աղջկա ծնողները թեյը տվեցին բժիշկներին, որպեսզի հետազոտեն այն: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ թեյի բաղադրության մեջ է մտնում այնպիսի տարր, որն աղջիկների մոտ հեպատիտ է առաջացնում:
Այս հետազոտություններից հետո բժիշկները զգուշացնում են չափավոր քանակությամբ օգտագործել թեյը, քանի որ այն կարող է լյարդի հիվանդություններ առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը