![](/banners/BeFunky-design.jpg)
Սարագոսայում ցուլը կորիդայի ժամանակ մերկացնում է այցելուներից մեկին
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/pic_1a2f80a399f5c7996e5ea8a11cea54a7.jpg)
Սարագոսայում (Իսպանիա) ցուլը եղջյուրներով պատառոտել է կորիդայի այցելուներից մեկի շալվարն ու ներքնազգեստը, հայտնում է The Mirror-ը:
Ինչպես գրում է պարբերականը, ելույթի ժամանակ անսպասելիորեն արենա է մտել կարմիր մարզաշապիկով մի տղամարդ, ով միանգամից գրավել է կենդանու ուշադրությունը:
Արդյոք այդ մարդը պրոֆեսիոնալ մատադոր էր, ում թույլատրվում է գտնվել արենայում, թե նա այնտեղ պատահականորեն է հայտնվել, չի նշվում:
Ցուլը, նետվելով դեպի տղամարդը, եղջյուներով քաշում-հանում է տղամարդու հագուստը: Այդ ժամանակ կենդանու ուշադրությունը կարողանում է շեղել մատադորներից մեկը, իսկ տուժածը, ձեռքերով փակելով մերկությունը, դուրս է գցում իրեն արգելապատնեշից:
The Mirror-ը չի հայտնում՝ արդյոք տղամարդն ստացել է ինչ-որ վնասվածք այդ դեպքի հետևանքով:
Տեսանյութը՝ այստեղ