Պետք է ամեն ինչ անել, որ չկրկնվի 1995 կամ 2005 թվականի հանրաքվեի տրամաբանությունը. Թևան Պողոսյան

Այն, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն այսօրվա քաղաքական օրակարգի խնդիր է, արդեն հարց է: Այս կարծիքին է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, թե ուրախ է, որ ստեղծվել է հավասար հնարավորություն ինչպես՝ սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի քարոզի համար, այնպես էլ՝ «այո»-ի: Հիշեցնենք, որ Թ. Պողոսյանը սահմանադրական բարեփոխումներին կողմ էր քվեարկել խորհրդարանում:

Նրա խոսքով՝ պետք է բոլորն ամեն ինչ անեն, որ կարողանան այդ օրը թույլ չտալ՝՝ կրկնվի 1995 կամ 2005 թվականի հանրաքվեի տրամաբանությունը, որտեղ, ըստ նրա՝ այդպես էլ վստահություն չձևավորվեց արդյունքների նկատմամբ:

«Այն, թե որ քաղաքական ուժն է սկսել բարեփոխումները, միգուցե դա էլ է մեծ խնդիր: Քաղաքական ուժերը մասնակցելով ընտրություններին՝ պետք է հարգեն հենց իրենց նախընտրական ծրագրերը, որ դա ուղղակի չի գրվել նրա համար, որ ուրիշները չեն գրել, այլ դրան իրենք հավատում են ու տանում են առաջ: Իսկ այն քաղաքական ուժը, որը չէր գրել այս բարեփոխումները, սկսել է դա անել, որը իմ համար զարմանալի է, ու ես չեմ դադարելու դրա մասին կրկնել՝ ասելով, որ այսօրվա տեքստն իսկապես համապատասխանում է իմ անձնական ցանկություններին, բայց դրա հետ միասին՝ չունեմ վստահություն և հավատ այն քաղաքական ուժի հանդեպ, որը նախաձեռնել է այդ փոփոխությունը»,- նշեց Թ. Պողոսյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս, այսօր տեսնում ենք, որ նույնիսկ այն տեքստում, ինչը գրել են, որ կուզենան իրագործել, այսօրվա դրությամբ չեն անում. «Լավագույնս կլիներ, որ հենց այսօրվա դրությամբ սկսեին իսկապես գործողություններ անել ու ապացուցել, որ այն, ինչ ցանկանում են տեսնել ապագայում, հենց այսօր սկսում են իրականացնել»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս