Էթիկայի կանոններ, որ կօգնեն ձեզ ցանկացած իրավիճակում
Էթիկայի կանոններին տիրապետելը ձեզ հնարավորություն կընձեռի հրաշալի տպավորություն ստեղծել: Երբ դուք միայնակ եք կամ մոտ ընկերոջ հետ, պարտադիր չէ օգտվել հատուկ գդալներից կամ խուսափել հեռախոսազանգերից, բայց, երբ դուք պաշտոնական հանդիպման եք, ապա պետք է ուշադրություն դարձնեք ցանկացած մանրուքի: Ամենից կարևորը վարվեցողության կանոնները չշփոթելն է:
AdMe.ru-ն ներկայացնում է ամենապարզ ու հասարակ կանոնները, որոնք պետք է իմանա ցանկացած ոք:
Ռեստորանում
1. Տղամարդը պետք է բացի դուռը և առաջինը պետք է ներս մտնի կինը: Հետո տղամարդը պետք է օգնի կնոջը հանել վերարկուն: Եթե նախապես պատվիրված է սեղան, ապա հենց տղամարդը պետք է հետաքրքրվի, թե որտեղ է այն, այնուհետև ուղեկցի կնոջը:
2. Շատ բարձր ծիծաղելը, թեժ քննարկումները, ուրիշներին ուշադիր զննելը վիրավորական է:
3. Ոսկե կանոն է՝ ով հրավիրել է, նա էլ վճարում է: Իսկ եթե նախապես ճաշել չեք որոշել և միանգամից եք որոշում գնալ ռեստորան, ապա նախապես պետք է զգուշացնել մատուցողին կիսվող հաշվի մասին: Սա կօգնի երկար ժամանակ հաշվարկների վրա չծախսել:
4. Եթե ձեր հյուրն առաջարկում է հյուրասիրել ձեզ, ապա պետք չէ բարձր վիճել և միանգամից ջանասիրաբար մերժել առաջարկը: Ավելի ճիշտ կլինի ժպտալ և ընդունել առաջարկը:
Սեղանի շուրջ
1. Ոչ բոլորը կարող են գլուխ գովել, որ շատ լավ տիրապետում են «սեղանային» էթիկետին: բայց դա ներելի է: Ռեստորանում ձեզ կբերեն միայն այն սպասքը, որը պետք է գալու պատվիրված սննդի համար: Բայց եթե, այնուամենայնիվ, դուք շփոթվել եք, խնդրեք մատուցողին օգնել ձեզ, այդտեղ չկա ոչ մի սարսափելի բան:
2. Հեռախոսը սեղանին մի դրեք: Կողքից շատ տգեղ է, երբ բոլորը հանգիստ ճաշում են, իսկ դուք ինչ-որ հարցեր եք քննարկում հեռախոսով: Առաջին հերթին՝ դա քաղաքավարի չէ: Բացի այդ, մարդիկ գալիս են ռեստորան հանգստանալու, այլ ոչ թե ձեր անձնական կյանքի մանրամասներին ծանոթանալու:
3. Միշտ հանդիպման պետք է գնալ ժամանակին: Եթե ինչ-որ մեկին հրավիրել եք ռեստորան, պետք է գնալ շուտ ու համոզվել, որ ամեն ինչ պատրաստ է: Տգեղ է, երբ հյուրն արդեն նստած է սեղանի շուրջ, իսկ դուք դեռ չեք հասել ռեստորան:
Զրույցի ժամանակ
1. Քաղաքավարի մարդիկ գործնական զրույցների ժամանակ շատ քիչ են պատմում իրենց անձնական կյանքի մասին: Որքան էլ հետաքրքիր լինի ձեր կյանքը, դրա մանրամասներն այնքան էլ չեն հետաքրքրում գործնական զրույցի մասնակիցներին:
2. Քաղաքավարի չէ, երբ գործնական հանդիպման ժամանակ սկսում եք բամբասել: Անգամ հակառակորդ ընկերությունները չպետք է քննարկվեն:
3. Պետք է ուշադիր լսել զրուցակցին: Անգամ, եթե համաձայն չեք նրա հետ, պետք չէ ընդհատել զրուցակցին, դա մեծ սխալ է:
4. Մի խառնվեք դիմացինի պատմածին: Թողեք, որ զրուցակիցն ավարտի միտքը:
Հասարակական տրանսպորտում
1. Կարծում ենք՝ ավելորդ չէ ևս մեկ անգամ նշել, որ գեղեցիկ չէ, երբ երիտասարդ տղան կամ աղջիկը նստած են, եթե կողքին կանգնած են տարեցներ, երեխային գրկած ծնողներ կամ հղիներ:
2. Դաստիարակված տղամարդը երթուղայինում նստում է միայն այն դեպքում, երբ տարածքում չկա կանգնած կին:
3. Կանայք չպետք է զիջեն տեղն անգամ իրենցից մեծ տղամարդկանց: Ոչ մի տղամարդու համար հաճելի չէ, երբ կինը տեղը զիջում է իրեն:
4. Երբ տղամարդն ու կինն ուզում են վեր կենալ, տղամարդը պետք է զիջի կնոջը, իսկ իջնելիս պետք է իջնի առաջինը, այնուհետև օգնի կնոջը:
Սիրարփի Աղաբաբյան