«Չեսլին» Մարտիալի համար առաջարկել է ավելի քան 80 մլն եվրո
Ինչպես հաստատում է Canal+-ը, այս ամառ հարձակվող Անտոնի Մարտիալի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարող ակումբը եղել է «Չելսին»: Ավելի վաղ «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը հայտնել էր, որ երիտասարդ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդը», ընդ որում, 1 թիմ ավելի շատ գումար է առաջարկել ֆրանսիական ակումբին, քան մանկունյանցիները:
«Մոնակոն» պատրաստ է եղել բաց թողնել Մարտիալին ինչպես՝ «Մանչեսթեր Յունայթեդ», այնպես էլ՝ «Չելսի», սակայն հարձակվողը հրաժարվել է քննարկել «կապույտների» առաջարկը, քանի որ երազել է տեղափոխվել «կարմիր սատանաների» շարքերը:
Այս մրցաշրջանում Անտոնի Մարտիալը Պրեմիեր լիգայում դարձել է 3 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը