Արդյո՞ք կարելի է ննջարանում սրբապատկերներ կամ խաչ կախել
– Շուտով ամուսնանում եմ և մեր տանը ունեմ Տեր Հիսուս Քրիստոսի և Սուրբ Աստվածածնի սրբապատկերը։ Եվ ես ցանկանում եմ այն ինձ հետ տանել և կախել մեր ննջասենյակում։ Արդյո՞ք կարելի է ննջարանում սրբապատկերներ կամ խաչ կախել։ Ճի՞շտ է, որ արևելյան պատին։
– Սրբապատկերը կամ խաչը մեզ Աստծու մասին են հիշեցնում: Դուք ճիշտ կանեք, եթե դրանք Ձեր ննջասենյակում կախեք, որովհետև լավ է, որ միշտ Աստծու մասին հիշեք: Եթե արևելյան պատին կախված լինեն, ապա աղոթելիս սրբապատկերին կամ խաչին դեմքով կկանգնեք: Լավ կլինի, եթե այդպես լինի, սակայն սենյակի դասավորվածությունից պետք է կողմնորոշվեք: Սրբապատկերները կախելու հարցում կարևոր է նախ Ձեր նշանածի համաձայնությունը:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am