Հայազգի Ջեյսոն Բասմաջյանը դարձել է Cerruti 1881-ի նոր կրեատիվ տնօրենը
Իտալական Cerruti 1881 ընկերության նոր կրեատիվ տնօրեն է դարձել հայազգի Ջեյսոն Բասմաջյանը (Jason Basmajian), հաղորդում է The Telegraph-ը: Մինչ այդ դիզայները որոշ ժամանակ եղել է տղամարդկանց հագուստի Gieves & Hawkes ապրանքանիշի կրեատիվ տնօրենը (պատկանում է Trinity չինական ընկերությունների խմբին), հաղորդում է Fashionmag-ը:
1990-ականների սկզբին Բասմաջյանը համագործակցել է Giorgio Armani-ի հետ, ապա տեղափոխվել է Calvin Klein, որտեղ նա գլխավորել է ստեղծագործական թիմը և վերահսկել է արտադրանքի որակը:
1999թ. Ջեյսոնը համագործակցել է Donna Karan-ի և ST Dupont-ի հետ: Իսկ 2007թ. Բասմաջյանը սկսել է աշխատել Brioni նորաձևության տան հետ, իսկ 2012թ.-ին միացել է Trinity-ին:
Cerruti 1881-ն Cerruti նորաձևության տան բրենդներից մեկն է, որը հիմնադրել է իտալացի դիզայներ Նինո Չերուտին (Nino Cerruti): Ընկերությունը մասնագիտացած է տղամարդկանց և կանանց հագուստի, աքսեսուարների և օծանելիքի արտադրությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը