Ինչո՞ւ են վրաերթի դեպքերը շատացել. պարզաանում են վարորդները

Հոկտեմբերի 1-12-ը հանրապետությունում ճանապարհատրանսպորտային 5 պատահար է գրանցվել, որի հետեւանքով մի քանի հոգի մարմնական վնասվածներ են ստացել։

Պատահարներից 2-ը, ԼՂՀ ոստիկանության տվյալներով, դարձյալ մայրաքաղաք Ստեփանակերտում են գրանցվել․ հոկտեմբերի 3-ին Լ. Հուրունցի փողոցի N տան բնակիչ, 1988թ. ծնված Ա. Մ-ն, վարելով «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Բաղրամյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Յա. Շ-ին:

Հաջորդ օրը վրաերթ է տեղի ունեցել նաեւ Մամիկոնյան փողոցում․ Իսրայել Օրու փողոցի N տան բնակիչ, 1994թ. ծնված Գ. Ա-ն, վարելով «Նիսսան Մարչ» ավտոմեքենան, Մամիկոնյան փողոցի թիվ 17 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ն. Գ-ին:

Վրաերթեր վերջին շրջանում մայրաքաղաքում շատ են տեղի ունենում։

Պատճառները տարբեր են՝ վարորդների մի մասի հավաստմամբ, հետիոտներն իրենց համար նախատեսված տեղով չեն անցնում ճանապարհը, իսկ մի մասն էլ հավելում է, որ պատճառը նաեւ «լուսացույցերի ոչ ճիշտ աշխատանքն է, ինչը մի քանի խաչմերուկներում վրաերթի հնարավորություն է ստեղծում, եւ մեղավորն այդ դեպքում ստացվում է ոչ վարորդն է, ոչ էլ հետիոտնը»։

Վարորդները բացատրում են, որ որոշ խաչմերուկներում կանաչ լույսի տակ շրջադարձ կատարելուց հետո հետիոտնային անցման վրա հանդիպում ես հետիոտնին, ում համար նույնպես կանաչ լույս է վառված։ Սա, ըստ նրանց, կարող է շփոթության մեջ գցել եւ վարորդին, եւ հետիոտնին։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս