Սիրիայի բանակն այսօր ազատագրել է 4 տարի զինյալների ձեռքում գտնվող հնագույն Զաբադանի քաղաքը, զինյալները հետ են շպրտվել մի քանի կիլոմետր, հայտնում է kp.
Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «ՊՍԺ»-ն ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (0:0), «Մանչեսթեր Յունայթեդը»` «ԲԿՄԱ»-ի (1:1), իսկ «Ատլետիկոն» ջախջախեց «Աստանային» (4:0):
Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային վերջին հանդիպման շուրջ տարածված լուրերը` իբր հայկական կողմը խաղը վաճառել էր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին հավատ չեն ներշնչում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գ.Ղազարյանը հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանը չի գնա այդ քայլին, որ խաղը ծախի. «Ինչո՞ւ պետք է վաճառի խաղը»:
«Կարծում եմ՝ դա այն թեկնածությունն էր, որ անվիճելի էր բոլոր անդամ պետությունների համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը: Թե ինչո՞ւ էր անվիճելի` Շ.Քոչարյանը հորդորեց հարցնել ԵՏՄ անդամ պետությունների […]
Այս նոր Սահմանադրությունը խորացնելու է ժողովրդավարությունը մեր երկրում ու շատ ավելի նոր գործիքներ է ներդնելու, որով ընդդիմությունը կուժեղանա և իր վերահսկողական գործառույթները կուժեղացնի: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արդեն իսկ սկսվում է սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող ճակատի քարոզարշավը, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ամբողջ երկրում սահմանադրական բարեփոխումների նկատմամբ որևէ անտարբեր մարդ չմնա:
Արդեն տևական ժամանակ է, ինչ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը սոցիալական ցանցում հրապարակում է տեղեկություններ հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի և, առհասարակ, ռազմական գործողությունների մասին: Ընդ որում, այդ տեղեկությունները երբեմն ուղեկցվում են լուսանկարներով և տեսանյութերով:
Սլովենիայում փախստականների հետ կապված իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել: Այս գիշեր Մերձավոր արևելքից ժամանած փախստականներն այրել են իրենց վրանային ճամբարը: Նրանք իրենց քայլը բացատրել են բնակության համար անտանելի պայմաններով, հայտնում է kp.ru-ն:
Կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար: Համայնքային կենտրոնի շենքում տեղավորված են բժշկական կետը, համայնքային գրադարանը, հանդիսությունների սրահը և այլ սպասարկող ծառայությունների տեղամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել որոշակի միջոցներ՝ խնդրին լուծում տալու համար:
Գործադիրի որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Ես կիսաոչ ասողներից եմ, որովհետև կիսանախագահական Սահմանադրությունն ուներ որոշ թերություններ: Բազմաթիվ դատական ակտեր կան, որոնց դատավճիռները միջազգային ատյաններում մերժվում են, փոխվում են:
Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատվեց պատիժը կրելուց:
«Մենք գնում ենք մի քայլի, որը, եթե չարվի այսօր, չի արվի երբեք, նկատի ունեցեք, որ հայաստանյան քաղաքական ազդեցիկ գրեթե բոլոր ուժերը. ի դեպ, բացի ՀՀԿ-ից, ժամանակին իրենց նախընտրական խոստումներում և պատկերացումներում միանշանակ պնդել են, որ խորհրդարանական կառավարման անցումը միակ ճիշտ ուղին է երկրի զարգացման և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին, այսօր նաև ՀՀԿ-ն է այդպես մտածում, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությամբ փորձելով իրականացնել մեր քաղաքական դաշտի շատ մեծ թվով կուսակցությունների այս ցանկությունը»։
Տղամարդը դարձյալ ցանկացել է հատել Վրաստանի հետ պետական սահմանը, այնտեղից անցնել Թուրքիա, ապա՝ Սիրիա:
2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք:
Իրանի Չալուս քաղաքում հոգեհացի ժամանակ թունավորվել է 303 մարդ, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի առողջապահության քաղաքային վարչության ներկայացուցչին:
Փախստականների խնդրով հարկավոր է զբաղվել հավասարաչափ հիմունքով ու համակարգված կերպով: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված կոմյունիկեում:
«1.5 տարի Ամերիկան ու Եվրոպան իբր ռմբակոծում էին ահաբեկիչներին, բայց արդյունք այդպես էլ չտեսանք։ Ուստի դիմեցին Ռուսաստանին, նա ընդունեց ու վերջին օրերին ռուսական օդուժի ու սիրիական բանակի օգնությամբ Հալեպի արվարձանների 80%-ն ազատագրված է։ Հուսով ենք, որ շուտով ամբողջ Հալեպը կազատագրվի, ու ոչ միայն՝ Հալեպը»։
Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ տարվա ընթացքում իրականացված միջոցառումները կամփոփվեն հոկտեմբերի 28-ին կայանալիք գալա-միջոցառմամբ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է, որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Համազգային թատրոնը հիմնադրել է 1991 թվականին:
Ավստրիայում հետաքննում են գեղեցկության թագուհի Էնա Կադիչի մահվան փաստը, ով վազքի ժամանակ ընկել է անդունդը:
Անհատի ձևավորման, կրթության և դաստիարակության երկարատև ու բարդ շղթայի հիմքը նախակրթարաններն են: Գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրում մեղմ ասած ոչ բոլոր մանկապարտեզներն են գտնվում բարվոք վիճակում, իսկ եղածները լիարժեքորեն չեն բավարարում առկա պահանջարկը:
«Մենք կարծում ենք, որ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործած Ասադին ցուցաբերված ջերմ ընդունելությունը հակասում է Սիրիայում իշխանության քաղաքական անցում ապահովելու Ռուսաստանի հնչեցրած հայտարարություններին»:
Հակառակորդը պատժված է, և սպասվում է, որ նոր գործողությունների կդիմի… Այսօր նույնպես որոշիչ ժամանակներ են, և պատասխանատվությունը մեր ուսերին է, իմ սերնդակիցների: Մենք պատրաստ ենք: Մեր ստորաբաժանումների համար կիրառման շրջանները զբաղեցնելը արդեն րոպեների հարց է: Հրամանը տալիս ես և աչքդ էլ չես հասցնում թարթել, մեկը մյուսի հետևից զեկուցում են` «պատրաստ, պատրաստ, պատրաստ»
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները կասկածում են, որ երգչուհու որդու հայրը կարող է լինել Դմիտրի Շեպելյովը, հայտնում է ntv.ru-ն:
ԱՄՆ 72-ամյա փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ԶԼՄ-ների բազմաթիվ չճշտված տեղեկություններից հետո երգչուհի Ադելը պաշտոնապես հայտնել է իր նոր ալբոմի լույս ընծայման մասին: