Բաժիններ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մասնակցել նախագահական մրցարշավին

ԱՄՆ 72-ամյա փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Այդկերպ, նա վերջ է դրել սպեկուլյացիաներին, թե իբր մրցակցելու է մյուս դեմոկրատ թեկնածուների ու Հիլարի Քլինթոնի դեմ, ով մեծ ժողովրդականություն է սկսում վայելել:

«Ցավոք, կարծում եմ՝ հիմա այն ժամանակը չէ, երբ ես կարող էի անցկացնել շահավետ քարոզարշավ»,- նրա խոսքերը մեջբերում է Time-ը: Քաղաքական գործիչը բացատրել է, որ իր որոշման վրա ազդել է իր հանգուցյալ որդու՝ Դելավերի նախկին գլխավոր դատախազի կարծիքը, ով մահացավ այս տարվա մայիսին գլխուղեղի քաղցկեղից:

Ինչպես նշում է USA Today-ը, մահից առաջ Բոն խնդրել էր հորը փորձել ևս մեկ անգամ մասնակցել նախագահական քարոզարշավին, սակայն վերջին շրջանում տված հարցազրույցներում Բայդենը խոստովանել էր, թե որդու կորուստն այնքան ուժեղ է, որ իրեն պատրաստ չի զգում առաջադրվելու համար:

Հայտարարելով իր թեկնածությունը առաջադրելուց հրաժարվելու մասին՝ քաղաքական գործիչը նշել է, որ չի հրաժարվելու երկրի քաղաքական կյանքում մասնակցությունից:
Իր ելույթը նա կատարել է՝ հանդես գալով Սպիտակ տան Վարդագույն այգում, Բարաք Օբամայի ու իր կնոջ՝ Ջիլի ներկայությամբ, հայտնում է CNN-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս