Բաժիններ՝

Սլովենիայում զայրացած փախստականները անկարգություններ են հրահրել ու այրել վրանային ճամբարը

Սլովենիայում փախստականների հետ կապված իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել: Այս գիշեր Մերձավոր արևելքից ժամանած փախստականներն այրել են իրենց վրանային ճամբարը: Նրանք իրենց քայլը բացատրել են բնակության համար անտանելի պայմաններով, հայտնում է kp.ru-ն:

«Չկա ամենակարևորը՝ խմելու ջուր, տաք իրեր ու անգամ սնունդը չի բավականացնում: Բացի այդ՝ մենք արդեն երկար ժամանակ է, ինչ սպասում ենք Ավստրիա տեղափոխվելուն, ու ոչ ոք չի կարող ասել, թե երբ մենք կհեռանանաք ճամբարից»,- ասել է փախստականներից մեկը:

Հիշեցնենք, որ բառացիորեն երեկ Սլովենիայի իշխանությունները որոշեցին դիմել ծայրահեղ միջոցների ներգաղթյալների նկատմամբ: Նրանք ընդունել են օրինագիծ, որը թույլ է տալիս բանակն օգտագործել «փախստականների դեմ պայքարելու համար»:
Այսուհետ զինվորականներն իրավունք են ստանում սահմանն ինքնուրույն վերահսկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս