Հոկտեմբերի 9-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Քնարիկ Խ.-ն և հայտնել, որ թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային, զեղչի և սոցիալական քարտեր:
«Ես համամիտ չեմ ընդհանրապես, երբ միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ նաև ճանաչված, ընդունելի նորմերն արտացոլվում են Սահմանադրության մեջ ամբողջությամբ»,- այս մասին այսօր «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով քննարկման ընթացքում ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով խնդրին, թե ինչ չափով Սահմանադրությունը պետք է ամրագրեր մարդու իրավունքները և ազատությունները:
Իհարկե, շարքային ընտրողներին երկու ամսվա ընթացքում չեն կարող սահմանադրական իրավունքի մասնագետ դարձնել, բայց շատ կարևոր է, որ ընտրողները հասկանան, թե ինչ հարց է դրված, և ինչի համար են իրենք գնում քվեարկության, հետագայում ինչ փոփոխությունների կբերի Սահմանադրությունն օրենքներում, և ինչպիսի ազդեցություն կունենան այս որոշումներն իրենց և իրենց երեխաների կյանքում»: Դեսպանն ասաց, որ փոփոխություններին աջակցողները և նրանք, ովքեր դեմ են, պետք է պատրաստ լինեն բաց, հրապարակային, ըստ էության քննարկումների:
LifeNews-ի թղթակից Օլեգ Սիդյակինի տրամադրության տակ է հայտնվել ԴԱԻՇ-ի զինյալների կողմից պատանդներին առանձնակի դաժանությամբ ծեծելու տեսանյութը:
Ուկրաինայի ու Գերմանիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հայաստանյան վերնախավը հիմա նախ՝ ԵԱՏՄ այլ անդամների հետ պետք է ճշտի թե ինչը չի հակասում ԵԱՏՄ պարտավորություններին և նորմերին։ Իսկ գիտե՞ն արդյոք այդ մասին ԵԱՏՄ-ում, հարց է, որի պատասխանն անորոշ է։ Փակ շրջանից դուրս գալու համար Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ուր տիրում է անորոշությունը:
Վիեննայում ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խորհրդատվությունները: Հանդիպումը տևել է մեկուկես ժամ ու անցկացվել է փակ դռների հետևում:
Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ և այլ նշանավոր կառույց կլուսավորվի ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան և 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում:
Ոստիկանության ծառայողները Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռազմիկ Կ.-ին և 1973 թ. ծնված Պետրոս Պ.-ին:
Սիրիայում տարեց հայուհի է սպանվել՝ Յագուբիեի մոտ գտնվող Ժըսր Ալ Շուղուրի շրջանում։
Դեղնախտի ինֆեկցիայով հնարավոր է, որ խոշոր եւ մանր եղջերավորները վարակվեն: Այդ հիվանդության ժամանակ անասունների աչքերը դեղին գույն են ստանում, որը այս պահին մարզում բացառվում է:
«Իմ խորհուրդն է՝ հասարակության հետ լինենք անկեղծ, և այն բոլոր կետերի մասին, որոնք իսկապես անդառնալի կամ վտանգավոր կերպով չեն փոխում վիճակը, չփորձենք ավելորդ ֆոբիաներ տարածել հասարակության մեջ»:
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրին կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ռուբինի» հետ խաղի վերաբերյալ (1:1):
Գրական աշխարհում ամենահեղինակավոր՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն այս տարի կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքի հետ: Հոկտեմբերի 14-18-ը ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով: Շնորհանդեսին ներկա է եղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դմիտրի Մ.-ն:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների մասին:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իմ հայտարարություններն ուժի մեջ են մնում, որևէ բան չի փոխվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ խոսելով իր և ԲՀԿ խմբակցության միջև առաջացած խնդիրների մասին:
ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբիկ Հակոբյանն առաջարկում են օտարերկրյա ներդրողներին զրկել արտոնություններից և ուժը կորցրած ճանաչել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ 1994 թվականի օրենքի 7-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ «Օտարերկրյա ներդրումները կարգավորող` ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը»:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Հոկտեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին, ով Երևանում մասնակցում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի ևբնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդատվություններ է անցկացնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հանդիպումն սկսվել է Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գոռ Բ.-ին:
«Բորուսիա» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ «Գաբալայի» հետ պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա դաշտ:
Մոսկվայի Միությունների տանը երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար ԴմիտրիՊեսկովի դստեր նշանադրության արարողությունը, հայտնում է super.ru-ն:
SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) ընկերությունը գազատար է կառուցել Արևելյան Վրաստանում: Նոր գազատարը բացել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR Georgia-ի ներկայացուցիչների հետ Մանավի գյուղում: