Բաժիններ՝

Ժաննա Ֆրիսկեի որդու հայրը կարող է ոչ թե Դմիտրի Շեպելյովը լինել, այլ բոլորովին այլ տղամարդ. ԶԼՄ-ներ

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները կասկածում են, որ երգչուհու որդու հայրը կարող է լինել Դմիտրի Շեպելյովը, հայտնում է ntv.ru-ն:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ժաննան երկար ժամանակ մտերիմ հարաբերություններ է ունեցել մեկ այլ տղամարդու հետ:

Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելյովի ու երգչուհու ազգականների միջև կոնֆլիկտը նոր թափ է հավաքում: Երգչուհու ծնողները ցանկանում են անցկացնել ԴՆԹ փորձաքննություն, որը կհաստատի հեռուստահաղորդավարի հայրությունը:

Աղբյուրը, որը մոտ է Ֆրիսկեների ընտանիքին, հայտնել է, որ Ժաննան ունեցել է ընկեր, ում հետ ոչ հաճախ, սակայն պարբերաբար հանդիպել է: «Նրա ընկերն ամուսնացած էր:

Ընտանիքը ուզում է դատարանի միջոցով Դմիտրիին պարտադրել անցկացնել ԴՆԹ փորձաքննություն, որպեսզի ցրվի հայրության վերաբերյալ կասկածը»,- հայտնել է աղբյուրը: Դրա հետ միասին՝ փաստաբանները խոստովանում են, որ դատարանի միջոցով հնարավոր չէ ստիպել Դմիտրիին կատարել ԴՆԹ անալիզ: Նա այդ քայլին պետք է գնա կամավոր:

Ֆրիսկեների ընտանիքի փաստաբան Ալեքսանդր Կարաբոնովի խոսքով՝ Ֆրիսկեները խոստացել են Դմիտրիին, որ պատրաստ են հրաժարվել Ժաննայի ժառանգությունից, միայն թե կարողանան պարբերաբար տեսնել երեխային:

Շեպելյովը երգչուհու ծնողներին առաջարկել է Պլատոնի հետ հանդիպել ամիսը մեկ անգամ՝ դայակի ու թիկնապահի ներկայությամբ, սակայն դա քիչ է ծնողների համար:
Ժաննայի ծնողները ցանկանում են պարբերաբար տեսնել իրենց թոռնիկին ու մասնակցել նրա դաստիարակությանը, քանի որ Դմիտրին շատ ժամանակ է հատկացնում աշխատանքին: Երգչուհու ծնողները պատրաստում են փաստաթղթեր երեխայի խնամակալությունն իրենց հանձնելու պահանջով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս