
Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը ազատվեց պատիժը կրելուց

Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատվեց պատիժը կրելուց:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց քրեականատարողական վարչության միջնորդագիրը. Սողոմոն Քոչարյանը պատիժը կրելուց ազատվեց՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ հիվանդանալու պատճառով: