
Զանգվածային թունավորում Իրանում հոգեհացի ժամանակ

Իրանի Չալուս քաղաքում հոգեհացի ժամանակ թունավորվել է 303 մարդ, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի առողջապահության քաղաքային վարչության ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
«Նրանցից 13-ը ներկայում շարունակում է բուժումը ստացիոնարում»,- ասել է վերջինս:
Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ տուժածների թվում կա նաև 5 երեխա:
Թունավորման պատճառները պարզվում են: