
Սիրիայի բանակն ազատագրել է 4 տարի ԴԱԻՇ-ի զինյալների ձեռքում գտնվող հնագույն Զաբադանի քաղաքը

Սիրիայի բանակն այսօր ազատագրել է 4 տարի զինյալների ձեռքում գտնվող հնագույն Զաբադանի քաղաքը, զինյալները հետ են շպրտվել մի քանի կիլոմետր, հայտնում է kp.ru-ն:
Քաղաքը ԴԱԻՇ-ի զինյալները պահում էին 4 տարի շարունակ:
Բաշար Ասադի բանակին աջակցություն է ցուցաբերել նաև ռուսական ավիացիան: Ներկայում թեժ մարտեր են ընթանում Դամասկոսի արվարձաններում:
Վերջին մի քանի օրերին ռուսական կործանիչներն իրականացրել են 46 ռազմական թռիչք ու հարված են հասցրել ԴԱԻՇ-ի 83 օբյեկտի: