«Իրենք ասում են, որ Արտակ Բուդաղյանին այնուամենայնիվ հենց դեպքի հաջորդ օրը վերագրվում էր հանցագործություն, դրա համար է գործն ուղարկվել ՊՆ քննչական մարմնին: Հարգելի դատարան, քրեական գործը չէր հարուցվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկ: Քրեական գործը չէր հարուցվել Արտակ Բուդաղյանի կողմից որոշակի գործողություններ կատարելու փաստի առթիվ՝ երկու: Արտակ Բուդաղյանին մեղադրանք չէր առաջադրվել՝ երեք: Արտակ Բուդաղյանը գործով կասկածյալ չէր՝ չորս: Այս չորս տարբերակներից որևէ մեկը գոյություն չուներ: Ինչպե՞ս պետք է հասկանալ հակառակ կողմի այն պնդումները, որ այդ պահին Արտակ Բուդաղյանին հանցագործություն էր վերագրվում»:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կարեն Գ.-ն:
Նշենք, որ դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել` մարքեթինգային նկատառումներից ելնելով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ 5-օրյա ժամկետում դատախազը համապատասխան որոշում կկայացնի:
«As»-ը տեղեկացնում է, որ Եվրոպայի ամենասպասված խաղի ՝ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում, Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպման տոմսերի միջին արժեքը կազմում է 659 եվրո:
«Էլիտ պլազա» բիզնես-կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի քննարկումը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Ողջունելով քննարկման մասնակիցներին` նախարարը նշել է, որ այսօրվանից հրապարակային մեկնարկում է երկրի համար կրթության ոլորտում թիվ մեկ կարևորության փաստաթղթի քննարկումը:
«Ո՛Չ»-ի հանրահավաքը՝ ուղիղ. 1in.am
Նոյեմբերի 18-ին, ժամը 21.45-ին, 1991 թ. ծնված Վահիդ Փ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, խոզաբուծական անասնագոմի դիմաց մի տղամարդ վիճաբանել է իր հետ և ծեծի ենթարկել` պատճառելով վնասվածքներ:
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Չավին խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին:
Նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզում գազալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, «Մարալիկ» Ա/Կ շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գուսանագյուղ բնակիչ 31-ամյա Վ.Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել՝ իրենց տանը կից ավտոտնակի առաստաղից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով։
Կրեմլից հաստատել են տեղեկությունները, որ նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով ՌԴ է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները մի քրեական գործի նախաքննության շրջանակներում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Ալվարդ Ա.-ի բնակարանում:
Ազատության մեջ գտնվող պատանդներից մեկը, որին Մալիի Raddison Blu հյուրանոցից հատուկ ծառայությունները կարողացել են դուրս բերել, հայտարարել է, որ հյուրանոց ներխուժած ահաբեկիչներն իրար հետ անգլերեն լեզվով են խոսել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք բոլոր խաղերը կկայանան նախատեսված օրերին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մալիում հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում հաջողվել է հյուրանոցից դուրս բերել ևս 80 պատանդի:
«Ապատիայի աստիճանը հայկական հասարակությունում շատ բարձր է: Զգացողություն ունեմ, որ ժողովուրդը կորցրել է հավատն առ այն, որ երկրի քաղաքական էլիտան ի վիճակի է բարելավել իր կյանքը, իսկ քաղաքական էլիտան կորցրել է հավատը ինչ-որ բան փոխել կարողանալու իր հնարավորության նկատմամբ»:
Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մալի երկու թռիչքները: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկիչները ներխուժել են Մալիի Radisson Blu հյուրանոց:
Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ե.-ին, 1993 թ. ծնված Էդգար Ա.-ին և 1991 թ. ծնված Փայլակ Մ.-ին` իր վարած «ՎԱԶ-21021» մակնիշի ավտոմեքենայով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ կա և այն պայթելու է:
Նոյեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մալիի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում վերցված պատանդների շարքում են ֆրանսիացիներ, թուրքեր և ռուսներ: Աֆրիկական Խալեջ լրատվականի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունը քիչ առաջ հաստատել է, որ 6 թուրք կա Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող հյուրանոցում: Միևնույն ժամանակ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիան է հաստատել, որ պատանդների շարքում կան ֆրանսիացիներ: Թուրք պաշտոնյաները ոչ մի տեղեկություն չունեն թուրք պատանդների վիճակի մասին:
Նոյեմբերի 20-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի ամառանոցներում գայլը հոշոտել է 10 ոչխար:
Հրամանատարը տեղեկացրել է նաև, որ Հատուկ զինված ուժերը գործողություն են նախապատրաստում. դիրքեր են հարմարեցնում հյուրանոցի հարևանությամբ՝ ահաբեկչական խմբին վնասազերծելու նպատակով:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի Radisson Blu հյուրանոցում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է Մալիի երկու քաղաքացի և մեկ ֆրանսիացի: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Բրազիլիայի հրապարակում հավաքված վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են լիցենզավորման փոխարեն կիրառել կտրոնային համակարգ։ Նրանք հայտարարել էին, որ պատրաստվում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն մտափոխվեցին և որոշեցին գնալ ոչ թե Նախագահական նստավայրը, այլ՝