
«Զվարթնոց» օդանավակայանից հետախուզվող է բերման ենթարկվել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կարեն Գ.-ն, ով 2013 թ. փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ և 333 հոդվածի /սուտ մատնություն/ 1-ին մասի մեղադրանքներով: