
«Թիմերը հավասար են, եթե դաշտում չլինի Մեսսին». Չավի

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Չավին խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Կարծում եմ, որ թիմերը հավասար են, եթե դաշտում չլինի Մեսսին։ «Ռեալում» նույնպես վնասվածք ունեցողներ կան, սակայն նրանք այնքան էլ կարևոր չեն, որքան Մեսսին «Բարսելոնայի» համար։ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում շատ բարդ է հաղթել, իսկ առանց Լեոյի դա ավելի դժվար է»,- նշել է Չավին։
Չավին նաև նշել է, որ չնայած ստեղծված տպավորությանը՝ կատալոնական ակումբում ամեն բան կարգին է, և նա կարող է հասնել հաջողության:
Սիրարփի Աղաբաբյան