Բաժիններ՝

Ավտոմեքենայից թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ե.-ին, 1993 թ. ծնված Էդգար Ա.-ին և 1991 թ. ծնված Փայլակ Մ.-ին` իր վարած «ՎԱԶ-21021» մակնիշի ավտոմեքենայով:

Մեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, որն ըստ Փայլակ Մ.-ի հայտարարության` կանեփ է և պատկանում է իրեն:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30