
Էլ Կլասիկոյի տոմսերի միջին արժեքը 659 եվրո է

«As»-ը տեղեկացնում է, որ Եվրոպայի ամենասպասված խաղի ՝ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում, Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպման տոմսերի միջին արժեքը կազմում է 659 եվրո:
Ամենաթանկ տոմսերը նախատեսված են VIP սրահում: VIP սրահ մուտք գործելու համար պետք է վճարել 2697 եվրո:
Տոմսերը զգալիորեն թանկացել են, քանի որ նախորդ տարի դրանց միջին արժեքը կազմում էր 600 եվրո, իսկ VIP սրահի տոմսերինը՝ 2951 եվրո:
Արտասահմանում առաջիկա կլասիկոյի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերվում է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև՝ Հարավային Կորեայից ու ԱՄՆ-ից:
Էլ Կլասիկոն տեղի կունենա նոյեմբերի 21-ին:
Սիրարփի Աղաբաբյան