
Մալիում ահաբեկիչները մինչ պատանդներ վերցնելը բղավել են՝ «Աստված մեծ է», ու կրակ են բացելը

Մալիի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում պատանդներից 20-ը կարողացել են փախուստի դիմել: Այս մասին տեղեկություններ են փոխանցում Մալիի ԶԼՄ-ները: Այդ տեղեկությունների համաձայն` Մալիի զորքերի հրամանատարը տեղեկացրել է, որ քսանը փախել են, իսկ ամենաքիչը 3-ը` մահացել:
Ռազմական հրամանատար Մոդիբո Նաման Տրաորեն ասել է, որ 10 զինյալները, որոնք գրավել են հյուրանոցը, մինչ պատանդներ վերցնելը բղավել են՝ «Աստված մեծ է», ու կրակ բացելը: Հրամանատարը տեղեկացրել է նաև, որ Հատուկ զինված ուժերը գործողություն են նախապատրաստում. դիրքեր են հարմարեցնում հյուրանոցի հարևանությամբ՝ ահաբեկչական խմբին վնասազերծելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրեսը: