
Կառավարությունում շարունակվում են ՀՀ հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող որոշ փոփոխությունների, դրանց վերաբերյալ քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են մի շարք առաջարկություններ արծարծված հարցերի կապակցությամբ:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ շարունակել համատեղ աշխատանքը և ակտիվ քննարկումները ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ, քանի որ այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման համար: