
Air France-ը չեղյալ է հայտարարել դեպի Մալի երկու թռիչքները

Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Մալի երկու թռիչքները: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկիչները ներխուժել են Մալիի Radisson Blu հյուրանոց: Նախնական տվյալներով՝ զոհվել է 9 մարդ, կան մեկ տասնյակից ավելի վիրավորներ: Ահաբեկիչները հյուրանոցում պատանդ էին վերցրել 170 մարդու, որոնցից 20-ին Մալիի հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ազատել: Ահաբեկիչները հյուրանոց են ժամանել դիվանագիտական պետհամարանիշներով ավտոմեքենայով: