Բաժիններ՝

Բնակչության 85 տոկոսն աջակցում է Ուկրաինայի միասնությանը. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Խարկովում հայտարարել է, որ բնակչության 85 տոկոսն աջակցում է Ուկրաինայի միասնությանը: Նա վստահություն է հայտնել, որ այդպիսին է ուկրաինացիների ընտրությունը և որ անգամ կարելի է այդ հարցը դնել հանրաքվեի.

«Ուկրաինան չի լինի դաշնություն, նա կմնա միասնական: Ուկրաինայի քաղաքացիների 85 տոկոսն աջակցում է այդ գաղափարին: Իշխանության ապակենտրոնացումը ո՛չ ֆեդերալացում է, ո՛չ էլ ինքնավարություն: Ուկրաինայի եվրոպական ընտրությունը մնում է անփոփոխ: Պետծառայողների համար պետական միակ լեզուն մնալու է ուկրաիներենը:

Դրա հետ մեկտեղ մյուս քաղաքացիները չեն զրկվելու յուրաքանչյուր այլ լեզվով խոսելու իրավունքից: Ուկրաինայի միասնությունը «երկրորդ ճակատի» բացակայությունն է և 2014-2015 թվականների Հայրենական պատերազմի գլխավոր ճակատում, որն անցնում է Դոնբասով, հաղթանակի հասնելու հնարավորությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս