Ճոյտի ֆիլմը կառգրավվի՞. armtimes.com
armtimes.com-ի աղբյուրները հավաստիացնում են, թե ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչը, ով վարում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գործը, առաջիկա օրերին վերջինիս նկարահանած «Հիշողություն» ֆիլմը առգրավվելու որոշում է կայացնելու: Տեղեկություններ կան, որ քննիչը մտադիր է ֆիլմին իրեղեն ապացույցի նշանակություն տալ, առգրավել նրա օրինակները եւ կցել քրեական գործին՝ որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութ: Եթե նման բան իսկապես տեղի ունենա, սա կնշանակի, որ Հակոբյանի ֆիլմի՝ փետրվարի 10-ին նշանակված պրեմիերան տեղի չի ունենա եւ ինչպես կայքի թղթակցի հետ զրույցում կատակով նշել է աղբյուր հանդիսացած պաշտոնյան՝ «կհամարվի նախաքննության գաղտնիք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: