Մոսկվայում ձերբակալել են 2014 թվականին «օրենքով գող թագադրված» Հայկ Սարգսյանին

Crimerussia.ru կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է 2014 թվականին «օրենքով գող թագադրված», 31-ամյա Հայկ Սարգսյանը, ով հայտնի է «Հայկո Աստրախանսկի» մականվամբ:

Անձնական զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 2.85 գրամ հերոին, ինչը համապատասխանում է հատուկ խոշոր չափին, և պատժվում է 3-10 տարի ազատազրկմամբ: Հայտնի է, որ Հայկին ձերբակալել են «Կալեյդոսկոպ» առևտրի կենտրոնի մոտ:

Իրավապահ մարմիններում առկա աղբյուրները հայտնում են, որ ձերբակալման ժամանակ «օրենքով գողը» գտնվել է թմրանյութի ազդեցության տակ: Աստրախանում ծնված Հայկ Սարգսյանը նախկինում քանիցս դատապարտված է եղել է գողության համար:

Նրան «թագադրել» են նախորդ տարվա հունիսին՝ Երևանում անցկացված «սխոդկայի» ժամանակ: Նրա թեկնածությունը հավանության են արժանացրել տեղի մի շարք «օրինաճանաչներ»՝ ներառյալ Ալոն, Աֆոն, Սամոն, Կոնչոն, Ժիրոն ու Արտեմը:

Տեսանյութեր

Լրահոս